Want to make creations as awesome as this one?

Transcript

Մանկավարժական ճամբար, 29.03.2023թ.

Մուտք կրթահամալիր

Ստեղծողի մոբիլ դպրոց։ Ստեղծագործ անհատի կրթական պատվեր, անհատի օժտվածության զարգացման հանրակրթական բաց համակարգ։ Հեղինակային կրթական ծրագիրը՝ ուսումնական օրացույցով, ուսումնական նախագծերով, անհատական թվային միջոցներով։

Հեղինակային կրթական ծրագիր

  • Ունի աշխատանքային սեփական գործիքներ` անհատական համակագիչ, ինտերնետ, ֆոտոխցիկ (անհրաժեշտ թվային այլ միջոցներ):
  • Գործածում է հասցեների Live&Edu համակարգը (@mskh.am)։
  • Սահմանված կարգով վարում է իր ուսումնական բլոգը։
  • Ուսուցումը կազմակերպում է ուսումնական օրացույցով, ուսումնական նախագծերով, անհատական թվային միջոցներով։
  • Մասնակցում է կրթահամալիրի բաց մեդիամիջավայրի (կայք, ենթակայքեր, մեդիագրադարան, բլոգային ցանց) պահպանման և զարգացման աշխատանքին։
  • Սովորողի ուսումնական աշխատանքը կազմակերպելու, արդյունքները հրապարակելու համար գործածում է համացանցը:

Կրթահամալիրի մանկավարժական աշխատողը

  • Մանկավարժական աշխատողը պիտի իմանա կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրերը, դրանց ուսումնական պլանները՝ իրենց պարզաբանումներով:
  • Մանկավարժական աշխատողը ուսումնական տարվա կամ ուսումնական շրջանի համար կազմում է իր կողմից դասավանդվող դասընթացի ծրագիրը և դպրոցի, քոլեջի, ուսումնական կենտրոնի, մասնախմբի ղեկավարներին ծանոթացնելուց հետո հրապարակում դրանք, ստեղծում կամ ընտրում ուսումնական նյութերը:
  • Մանկավարժական աշխատողը սահմանված կարգով մասնակցում է իր աշխատանքային պլանի կազմմանը, սահմանված կարգով ներկայացնում է իր գործունեության հաշվետվությունները, սովորողների հետ՝ իր ղեկավարած ընտրությամբ գործունեության (խորացված ուսուցման) հաշվետվությունը, հետազոտական անհատական և խմբային աշխատանքի արդյունքները, իր ղեկավարած ուսումնական նախագծի,  ուսումնական-հայրենագիտական ճամփորդության, անցկացրած վերապատրաստման, կրթահամալիրից դուրս մասնագիտական աշխատանքի հաշվետվություն:

Հեղինակ

  • պարտադիր հանրակրթական առարկայի դասավանդում,
  • սովորողի ընտրությամբ գործունեության կազմակերպում և ղեկավարում,
  • սովորողի ընտրությամբ առարկաների և դասընթացի դասավանդում,
  • մասնագիտական կամ նախամասնագիտական դասընթացի դասավանդում,
  • սովորողների նախասիրությունների զարգացման ակումբի վարում,
  • ուսումնական կենտրոնում, դպրոցում կազմակերպվող լրացուցիչ կրթության դասընթացի վարում,
  • ուսումնական ճամփորդության կազմակերպում, սովորողների ինքնասպասարկման,  շրջապատի, նյութական միջավայրի բարելավման, ուսումնական-հասարակական (քաղաքացիական կրթության) նախագծերի ղեկավարում,
  • սովորողի հետազոտական աշխատանքի ղեկավարում,
  • քոլեջի ուսանողների մասնագիտական փորձառության ղեկավարում,
  • կրթահամալիրի սովորողների ընդունելություն։

Գործունեությունը

Աշխատանքը ծրագրելու կարողություն, այդ թվում`

  • ուսումնական գործընթացն արդյունավետ ծրագրելու, ինքնուրույն կամ գործընկերների հետ առանձին դասընթացների, թեմատիկ միավորների ծրագրեր մշակելու, դասերի պլաններ մշակելու,
  • ինքնուրույն կամ գործընկերների հետ ուսումնական նախագծեր մշակելու,
  • ինքնուրույն կամ գործընկերների հետ ուսումնական ճամբարի նախագիծ մշակելու և կազմակերպելու.
  • ինքնուրույն կամ գործընկերների հետ միասին ուսումնական նյութեր ստեղծելու,
  • ուսուցման գործընթացն արդյունավետ իրականացնելու կարողությանը, այդ թվում`
  • անհատականացված ուսուցում իրականացնելու,
  • սովորողի տարիքային, հոգեբանական և կազմաբնախոսական առանձնահատկությունները, անհատական և խմբային գործունեության շարժառիթներն ու վարքագիծը հաշվի առնելու,
  • կրթության բովանդակության յուրացումն ապահովող ուսուցման ժամանակակից մեթոդներ և հնարներ ներդնելու,
  • ուսուցման համար բարենպաստ սոցիալ-հոգեբանական միջավայր ստեղծելու.

  • գնահատման կարողություն՝ դիտարկելով գնահատումը որպես սովորողի խրախուսման և նրա շարունակական զարգացումն ապահովող միջոց,
  • անդրադարձ (ռեֆլեքսիա) կատարելու կարողությանը` որպես ուսուցման և դաստիարակության գործընթացին մշտական անդրադարձ կատարելու, սեփական աշխատանքի արդյունքները շարունակաբար գնահատելու, սեփական պլանները վերանայելու միջոցի,
  • մասնագիտական զարգացման հմտություններին, այդ թվում`
  • ինքնուրույն և գործընկերների հետ մասնագիտական նպատակային հետազոտություններ կատարելու, ամփոփելու և եզրակացություններ ներկայացնելու,
  • սեփական մասնագիտական զարգացումը պլանավորելու և իրականացնելու:

Աղբյուրը՝ https://www.mskh.am/am/4610 Իրավական հիմք՝1) Հանրակրթության մասին ՀՀ օրենք՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=173821 2) Առողջապահական, հոգաբարձության (խնամակալության), մանկական դաստիարակչական, էներգամատակարարման, գազամատակարարման, ջերմամատակարարման, կապի և աշխատանքի այլ առանձնահատուկ բնույթ ունեցող բնագավառների աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները սահմանելու մասին ՀՀ կառավարության 2007թ. փետրվարի 1-ի N 201-Ն որոշում՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=1752243) Կրթահամալիրի կանոնադրություն՝ https://www.mskh.am/am/70291